Շրիլանկայի գյուղերից մեկում գյուղացիները անակնկալի են եկել, երբ առավոտյան զարթնել ու փողոցներում ձուկ են տեսել։
Եվրոպական լրատվամիջոցները հայտարարել են, թե սա բնական երևույթ է ու կարող է պատահել, երբ հզոր քամին օդ է հանում ձկներին ջրից և նետում դուրս։
Ըստ այս շաբաթվա օդերևութաբանական լուրերի Շրիլանկայի հարավային մասում արևային եղանակ է լինելու, իսկ հյուսիսայինում սպասվում են փոթորիկներ ու տեղատարափ անձրևներ։
Համենայնդեպս, Շրիլանկայի այս գյուղում ապրողների համար փոթորիկը բարեբեր եղավ, բերելով ավելի քան 50 կգ մանր համեղ ձկներ։