Այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունվեց ՀՀ մշակույթ նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած՝ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությունից ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ տեղափոխելու որոշման նախագիծը:
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախագիծը հարմարեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
«Բա ո՞նց ես համոզել պարոն Աշոտյանին»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք միշտ իրար համոզում ենք, եթե պետք է լինում, ստացվում է»,- ասաց մշակույթի նախարարը: