Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա Էդմոն Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ առեւտրի կենտրոնում գործող հագուստի խանութից ժամը 12.30-ին գողացել է տղամարդու վերնազգեստ:

Գողոնն առգրավված է:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: