Ես էլ ասում եմ...
Գազի գինը կէժանանա, բայց դա դեռ չի նշանակում, որ իմ ու քո տուն գազն ավելի մատչելի գնով կգա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեսնես այս անգամ ի՞նչ է ասելու գազի գնի վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ բոլորը խոսում են այդ մասին, բացի այս հանձնաժողովից: Գուցե նրանք քրտնաջան աշխատո՞ւմ են: Գուցե տեղյակ էլ չեն, որ այսպիսի խոսակցություններ կան: Մի խոսքով, հարցն օդում է, գազը՝ մեր տներում՝ թանկ գնով:
100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը շատ հանգիստ վերածվեց Հայաստանն առանց քաղբանտարկյալների կարգախոսի: Մի կողմից մտածում եմ՝ մեր տունն էլ սոդա և այլն կա, բայց էն մյուս կողմից հասկանում եմ, որ ես երբեք չեմ ասել, որ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհն անմեղ զոհերին է հիշելու, հելնելու եմ ու հեղափոխություն անեմ: Այ ստեղ հասկանում եմ, որ մեր տան սոդեն ու աղը, մեկ էլ մի հատ մեծ դանակն ուղղակի տան պայմաններում կենցաղային գործեր անելու համար են:
Հրանուշ Հակոբյանի մոտ հայտնի ասացվածքը շատ տեղին գործեց՝ «լեզվի սայթաքում, կյանքի խորտակում»: Կամաց-կամաց Հրանուշ Հակոբյանն աչքիս գնա արտասահման, ենթադրենք՝ ԱՄՆ ու համոզի, որ Տիգրան Սարգսյանն «Արի Տուն» ծրագրին մասնակցի, թե չէ էս ի՞նչ ա, Տիգրանը չկա, սաղ ֆիքսվել են Հրանուշի վրա:
Էդգար Խաչատրյան


