Մոսկվայի հիդրոօդերևութաբանական կենտրոնի դիմաց կիսամերկ տղամարդ է եկել, որը վճռականորեն դժգոհ էր մայրաքաղաքում գարնանային եղանակից: Կիսավարտիքով տղամարդը կանգնել էր շենքի դիմաց, իսկ ձեռքին պահել էր պաստառ, որում գրված էր. «Երանի շուտ ամառ գար»:
Կիսամերկ տղամարդու լուսանկարը հայտնվել է Մարիա Ցիցյուրսկի թվիթերյան էջում, որը լայն տարածում է գտել համացանցում: Սակայն ոստիկանները կասկած են հայտնել այդ նկարի` իրական լինելու կապակցությամբ: Իսկ հիդրոօդերևութաբանական կետրոնում անգամ տեղյակ չեն այդ դեպքից:
«Այսօր հաղորդագրություն չենք ստացել կիսավարտիքով մարդկանց մասին», - հայտնել են հիդրոօդերևութաբանական կետրոնի փոխտնօրենը: