Մոսկվայում շախմատի Բաց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը երրորդ փուլում սև քարերով հավասարվեց իրանցի Ամին Թապա Թապաիյի հետ:
Իսկ չորրորդ փուլում նա ճերմակ քարերով հաղթեց ռուս միջազգային վարպետ Ալեքսանդր Զայցեվին: Նա 3.5 միավորով գրավում է 14-րդ դիրքը: Մրցաշարում առաջատարն է ռուս Էրնեսթո Ինարգիեվը՝ 4 միավորով: