այաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարտի 28-ին անցկացրած վերականգնողական մարզումից հետո մարտի 29-ին վերադարձել է Մոսկվայի «Սպարտակի» ընդհանուր խումբ եւ մարզվել է լիարժեք ծրագրով։ Անհատական ծրագրով մարզվել են Դինիյար Բիլյալետդինովը եւ Էմանուել Էմենիկեն, հաղորդում է ակումբի կայքը։
Թիմի մարզումը մեկնարկել է տեսական պարապմունքից, իսկ 45 րոպե անց ֆուտբոլիստները դուրս են եկել մարզաբազայի արհեստական խաղադաշտ։
Մարտի 31-ին «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում կընդունի «Կուբանին»։
sport.news.am:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					