Հայկական շուկայում «Արարատ գրուպի» հանքային ջրերը և զովացուցիչ ըմպելիքները ներկայացված է 2014 թվականի դեկտեմբերից:
Ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարանի համար ներդրել է շուրջ 30 մլն եվրո: Այս պահին «Արարատ գրուպ» ՍՊԸ- ում աշխատում է 150 մարդ, և նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 500-ի:
Օգտակար հատկություններով հանքային ջուրը հայտնաբերվել էր 1964 թվականին Արարատի մարզի Բորոտ աղբյուր կոչվող վայրում:
Դեռ խորհրդային շրջանում «Արարատ» հանքային ջուրը արտահանվում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս: Ջրի հիմնական առավելությունը իր բալանսավորված բաղադրությունն է:
«Արարատ գրուպը» արտադրում է 24 անուն հանքային ջրեր և զովացուցիչ ըմպելիքներ: Այս տարվա մայիս ամսից ընկերության արտադրանքի ողջ տեսականին` հանքային ջրերը և զովացուցիչ ըմպելիքները, կսկսեն արտահանվել Ռուսաստան: Իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է մուտք գործել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների շուկաներ:
Նշենք նաև, որ ընկերությունը մասնակցում էր ապրիլի 26-ից 28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) անվանմամբ ցուցահանդեսին: