Ըստ արաբական լրատվամիջոցների հաղորդման երեկ ռմբակոծության է ենթարկվել Հալեպի շրջանները։
Հալեպի Հանրային պարտեզի մուտքին ռմբակոծությունը մեծ վնասներ է պատճառել, եղել է 8 մահ և 35 վիրավոր։
Ազիզիե թաղամասում ռմբակոծությունը հրդեհ է պատճառել Ս. Խաչ եկեղեցու մոտակայքում քրիստոնեաբնակ շենքերին։