Ապրիլի 30-ին, ժամը 20.03-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքը (150 քմ) պոկվել և ընկել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասամբ վնասվել է դպրոցի (մոտ 40 քմ) և հարակից էլ. ենթակայանի տանիքները (մոտ 12 քմ):