Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիսի լավագույն 100 շախմատիստների ցուցակը, որում Արոնյանը 10­րդ տեղում է: Առաջատարն անփոփոխ է` աշխահի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Լավագույնների շարքում ընդգրկվել են նաև Վիշի Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, շախմատի Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 66­րդ,Սերգեյ Մովսիսյանը` 95­րդ, իսկ Հրանտ Մելքումյանը` 99­րդ
հորիզոնականը: