Տարիներ են անցել այն ժամանակներից, երբ Աշխատավորի օրը համազգային տոն էր: Դրան սպասում էին անգամ Ֆիզկուլտուրայի ժամերին գերազանց քայլող աշակերտները՝ հույս ունենալով գոնե այդ տարի մասնակցել մայիսմեկյան շքերթին: Այսօրվա երիտասարդներին գուցե դժվար է հասկանալ այն ժամանակվա իրենց տարեկիցներին, որոնց ուրախանալու քիչ, բայց զգացմունքային առումով անհամեմատ մեծ առիթներ կային:

Ամեն դեպքում սերունդների երկխոսության թերևս ամենահաջող օրինակն աշխատանքի հանդեպ սերն է: Մեր երիտասարդների համար աշխատանքն առաջին հերթին ֆինանսական անկախություն է և ինքնուրույնության վերաբերյալ անառարկելի պատկերացում:

Հետո միայն կհասկանան, որ այն մարդու ներքին պոտենցիալը բացահայտելու ամենափորձված եղանակն է, իսկ աշխատավայրը՝ կյանքի ամենաժամանակատար և պատասխանատու միջավայրը: Շնորհավորում եմ աշխատանքի վետերաններին, բոլոր աշխատողներին վաստակած տոնի առթիվ: Առաջին անգամ առիթ ունեմ Աշխատավորի օրվա կապակցությամբ շնորհավորել դուստրերիս՝ Անահիտին ու Բելլային, ինչի համար իսկապես հպարտ եմ:

Բոլոր աշխատավորներին համապատասխան վարձատրություն եմ ցանկանում, իսկ աշխատանք փնտրողների ջանքերը պսակվեն հաջողությամբ: