«KK Jewelry» ապրանքանիշը ներկայացնում է բարձրորակ բնական կաշվե և թավիշե զարդեր՝ ոսկու, արծաթի, բրոնզի, տիտանի, պողպատի և բնական քարերի համադրությամբ: Զարդերը ամբողջությամբ պատրաստվում են ձեռքով և անցնում անհատական մշակում:

Ապրանքանիշը օրերս ներկայացել է նաև «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) ցուցահանդեսում, որտեղ ներկայացել են շուրջ 300 հայ արտադրողներ: Ցուցահանդեսի շրջանակներում ընդգրկված ոլորտներն են՝ արդյունաբերությունից մինչև գինեգործություն, կոնյակագործություն, սննդի արդյունաբերություն, ձկնաբուծություն, դեղագործություն, ոսկերչություն, ժամագործություն, ներառյալ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտները:

 

Պատրաստվում են ինչպես մոդեռն, այնպես էլ հայկական զարդանախշերով և ժայռապատկերներով զարդեր, այդ թվում՝ մատանիներ, թևնոցներ, վզնոցներ, կախազարդեր և այլ աքսեսուարներ: Կաշվի և թավիշի գունային ու գործվածքային ինչպես նաև բնական քարերի լայն տեսականին հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած մոդելի անհատական պատվերներ՝ նախընտրած դետալների և գույների համադրությամբ: