Հայ-Ռուսական Համալսարանում այս տարի ևս կայացավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոնը։
Փառատոնին մասնակցում էին Հայաստանյան ԲՈՒՀ-երը, ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրիից։
Պրոֆեսիոնալ ժյուրին, որոնց կազմում էր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, Կարեն Անանյանը, երգչուհի Էմմա Պետրոսյանը, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հավհաննիսյանը, ՀՌՀ Մշակույթի տան տնօրեն Գեորգի Սարաջյանը, ՀՌՀ Մեդիա, Գովազդ և կինո ինստիտուտի տնօրեն Նինա Կևորկովան, ընտրեցին մրցանակակիրներին։
3-դ տեղը կիսեցին՝ Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամն ու Երևանի Կոմիտասի անվ.պետական կոնսերվատորիան, 2-դ տեղը զբաղեցրեցին՝ Երևանի Մ.Հերացու անվ.պետական բժշկական համալսարանն ու Երևանի պետական համալսարանը, 1-ին տեղում՝ Հայ-Ռուսական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։
Փառատոնին ներկա էր գտնվում նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։