Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:  

Համաձայն տարածված լուրերի Ադրբեջանի ԿԽՄԿ-ի մամուլի ծառայության ղեկավար Ի․ Հուսեյնովան հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչները՝ համաձայն մանդատի տեղեկացել են նրա առողջական վիճակի և պահման պայմանների մասին, ինչպես նաև օգնում են կապ պահպանել հարազատների հետ: