Թուրքիայում մայիսմեկյան երթի արդյունքում ձերբակալվել է շուրջ 140 մարդ: Ակտիվիստների խոսքերով ձերբակալվածների թիվը կարող է երկու անգամ ավելի շատ լինել, քան հաղորդվում է: Որոշ ցուցարարներ քարեր էին նետում և այրում էին Թաքսիմ հրապարակի շրջակայքը: Այս հրապարակում սովորաբար հավաքվում էին ձախակողմյան հայացքների կողմնակիցները:
Ոստիկանները կիրառել են ռեզինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բախումների արդյուքում տուժել է 24 մարդ, որոնցից 6-ը ոստիկաններ են: Անվտանգության նկատառումներով Ստամբուլի որոշ թաղամասերում կանգնեցվել է հասարակական տրանսպորտի շարժը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդները բազմիցս մեղադրել են նրան օպոզիցիային ճնշելու համար դաժան մեթոդներ կիրառելու մեջ: