ԶԼՄ-ները 10 տարի քննարկում էին վեճը, որը տեղի էր ունեցել Ջոլիի հոր՝ Ջոն Վոյթի և Անջելինա Ջոլիի միջև։
Սկանդալը հարթվել է միայն 2011-ին, երբ Բրեդ Փիթը համոզել էր կնոջը հաշտվել հոր հետ՝ հանուն երեխաների։ Segodnya-ի փոխանցմամբ կհարաբերությունները լավացնելու փորձերն այդպես էլ հաջողություն չեն ունեցել, և դերասանուհին մինչ օրս հիշում է վիրավորանքը։
«Անկոտրումը» ֆիլմը դիտելուց հետո Վոյթը հնարավորություն չի ունեցել անձամբ շփվել Ջոլիի հետ, այդ պատճառով էլ հաճոյախոսությունները փոխանցել է հարցազրույցի ժամանակ։
Վոյթը խոստովանել է, որ ենթադրել անգամ չէր կարող, որ այդքան տաղանդավոր դուստր ունի։ Նա խոստովանել է, որ դեմ չէր լինի նկարահանվել Ջոլիի նոր ֆիլմերից մեկում։ Սակայն նրա ակնարկն անպատասխան է մնացել։ Բայց արձագանք չի եղել դստեր կողմից: