Նեպալում մայիսի 2-ին նոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է 5 բալ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 05.35-ի սահմաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 93 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա,- հաղորդում է LifeNews-ը։


