ԼՂՀ–ում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ:

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու են միջազգային ու տեղական շուրջ 40 լրատվամիջոցների 90-ից ավելի լրագրողներ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝

  • «Ազատ հայրենիք» (50 մարդ),
  • «Ազգային վերածնունդ» (14 մարդ),
  • «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ),
  • Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ),
  • «Խաղաղություն և զարգացում» (6 մարդ),
  • ՀՅԴ (34 մարդ)
  •  «Շարժում 88» (14 մարդ):

Մասնակից կուսակցություններն են՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային վերածնունդ», Կոմունիստական կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները: