Մայիսի 3-ին Արցախում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ըստ նախնական արդյունքների անցել են ազատ, արդար, սահմանադրական կարգի բոլոր նորմերին համապատասխան: Արցախի Աժ ընտրություններին մասնակից դիտորդները ընտրությունները բնութագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան:
Ընտրությունների մասնակցում էին յոթ քաղաքական ուժեր: ԼՂ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի շուրջ 70․6 %:
Հարկ է նշել, որ ընտրությունները կազմակերպված են եղել բավականին բարձր մակարդակով, որն իհարկե առաջընթաց քայլ է` երկրում ժողովրդավարական արժեհամակարգի ձևավորման համար:
Ըստ նախնական արդյունքների Արցախի ԱԺ ընտրություններում ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ` «Ազատ հայրենիք» կուսակցություն- 47%, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»- 19%, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 19%, «Շարժում-88» կուսակցություն- 6.5%: «Ազգային վերածնունդ» կուսակցություն- 5%-ի շեմին է, «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն»- 1.5%, «Խաղաղություն և զարգացում« կուսակցություն- 1%-ից պակաս:
Արմեն Հովասափյան-Facebook