Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու տնտեսության զարգացման առկա իրավիճակը, խնդիրները և անելիքները: «Երկու տարի առաջ Դիլիջանում կառավարությունը հանրապետության նախագահի գլխավորությամբ առաջին անգամ կազմակերպված քննարկման շրջանակում, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն մասնագետները, տարբեր երկրներից հրավիրված փորձառու գործիչներ և փորձագետներ, առաջ քաշեց այն գաղափարը, որ այսուհետև իշխանությունները պարտավոր են ակտիվ մասնակցություն ունենալ տնտեսության կառուցվածքի ձևավորման գործին: Մենք հանրությանը ներկայացրինք նոր տնտեսական քաղաքականություն, որն արժանացավ նաև ձեր հավանությանը և որն արդեն երկրորդ տարին է` հետևողականորեն իրականացնում ենք: Փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրված եղանակով իրականացնում է այս կամ այն ոլորտի զարգացման համալիր ծրագիր, արձանագրվում է առաջընթաց և զարգացում: Երկու տարի առաջ ձեռնամուխ ենք եղել իրական հատվածում այդպիսի ազգային ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում կունենանք տնտեսության հստակ կառուցվածք, հստակ առաջնահերթություններ, պատշաճ պետական վերահսկողություն և թափանցիկություն, արդյունավետ աշխատող ձեռնարկություններ»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի տեսական հիմքերի ձևավորումն էր և ձեռնարկություններին օժանդակություն տրամադրող հանրապետական ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Երկրորդ քայլով պետությունը պատրաստակամություն է հայտնել` բիզնեսը զարգացնելու առաջարկությունների հիման վրա ձեռնարկատերերի հետ հանդիպումների ընթացքում քննարկել հեռանկարային ներդրումային տարբեր ծրագրերը, որոնցում անհրաժեշտ է պետության միջամտությունը: Ընդ որում, պետությունը պատրաստ է երկխոսության` ինչպես մեծածավալ վարկեր վերցրած, բայց դրանք մարել չկարողացող ձեռնարկությունների, այնպես էլ հաջողության հասած և շուկայում որոշակի դիրք զբաղեցնող, բայց որակական փոփոխության խնդրի առջև կանգնած ձեռնարկությունների բիզնես-առաջարկները և տրամադրել առկա բոլոր հնարավորությունները:
Ամփոփելով խոսքը` վարչապետ Սարգսյանն ընդգծել է. «Արդյունաբերական ռազմավարության իրականացման առաջին քայլերը լինելու են ամենադժվարինը, բայց հաջողության են հասնելու նրանք, ովքեր հավատալու են այս ծրագրին և ում հետ համաձայնության ենք գալու ռազմավարական համագործակցության շուրջ: Օգտվելով առիթից` կոչ եմ անում ձեզ լինել ակտիվ և ներկայացնել ձեր բիզնես-ծրագրերը: Մեր ռազմավարությունը լինելու է առավելագույնս օբյեկտիվ. հրապարակավ ներկայացնելու ենք այս կամ այն բիզնեսին օժանդակելու չափանիշները: Առաջին հերթին, մեզ հետաքրքրում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ, ձեռնարկությունները, որոնք ցույց են տալիս, որ պետական օժանդակության շնորհիվ ստեղծվում են բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղեր, ձեռնարկությունները, որոնք ակնհայտորեն ունեն մենեջմենթի բարձր մակարդակ, ինչն ապացուցվում է իրենց կենսագրությամբ և վերջին հինգ տարվա ընթացքում տնտեսություն վարելու փորձով: Առաջնահերթ են լինելու նաև այն ծրագրերը, որոնց շուրջ գործարարները կարող են միավորվել և իրականացնել համատեղ»:
Այնուհետև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը զեկուցել է արդյունաբերության ոլորտի ընթացիկ իրավիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող հիմնական միջոցառումների մասին: Ելույթով են հանդես եկել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրանք անդրադարձել են ոլորտում առկա խնդիրներին և կարևորել պետության օժանդակությունն այդ խնդիրների լուծման գործում: Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հանդիպմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, արծարծվել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակահարմարության հարցը և այլն:
Նեղ կազմով հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային նոր ծրագրերը` ուղղված արտահանման աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը կամ ավելացմանը, արտադրության ընդլայնմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակության հարցը:
Այս թեմայով
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Բայդենի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հարվածների համար ATACMS-ի կիրառման տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Վաշինգտոնը հաստատել է, որ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Կուրսկի շրջանում
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է 5-րդ տուրը
Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
Գուցե Փաշինյանի «զայրույթը» մի փոքր էլ Երեմյանների՞ վրա տարածվի. «Ժողովուրդ»
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ»
Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբեր ամսին
Կայանալու է «Գոյ» թատրոնի հերթական դատական նիստը․ ի՞նչ է սպասվում
Նախքան սպառազինությունների ձեռքբերման մասին նյութեր հրապարակելը ճշտումներ կատարեք գերատեսչության հետ․ ՊՆ
Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար
Եղանակը Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցա...
1
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
2
Գուցե Փաշինյանի «զայրույթը» մի փոքր էլ Երեմյանների՞ վրա տարածվի. «Ժողովուրդ»
3
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
4
Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրա...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստան...
Գուցե Փաշինյանի «զայրույթը» մի փոքր էլ Երեմյանների՞ վրա տարածվի. «Ժողովուրդ»