«Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամներ Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին ազատ են արձակել «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսքանով իրենց պայքարը չի ավարտվում, իրենք շարունակելու են պայքարը: Իսկ հարցին, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ասաց, որ անհրաժեշտ է խորհրդակցել ՀԽ մյուս անդամների հետ, որից հետո էլ հանդես կգան հայտարարությամբ:

«Ամբողջը խայտառակություն էր, խեղկատակություն էր, թատրոն: Այս ամենը սկսվեց դեռևս նախորդ տարվա աշնանից, երբ հրկիզեցին մեր մեքենաներ, այնուհետև տեղի ունեցած Բերձորի դեպքերը, դանակահարության Գյումրիում և վերջապես հասան մեզ ձերբակալելուն: Բայց մենք պայքարը չենք դադարեցնում, շարունակելու ենք նույն ոգով»,-ասում է Սեֆիլյանը:

Նշենք, որ Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ՝ Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին բերման էին ենթարկել ապրիլի 7-ին: