Գրեթե բոլոր հարսանիքների ժամանակ ուշադրության կենտրոնում են լինում բացառապես նորապսակները, հատուկ պար է հատկացվում փեսային ու հարսնացուին և հարսնացուին ու իր հորը: Հարսնացուի և իր հայրիկի պարը հատկապես հուզիչ պահ է, քանի որ հայրը դստերը ճանապարհում է դեպի նոր ընտանիք, նոր կյանք: Սակայն նմանատիպ դեպքերում պետք չէ մոռանալ, որ մայրը ևս իր որդուն ճանապարհում է հասուն կյանք, որի դեպքում ևս կա առանձնահատուկ պարի առիթ: