Ջրային բլրակները ցանկացած ջրաշխարհի էպիկենտրոնն ու ամենասիրված զվարճալիքն է: Մարդկանց մեծամասնությունը ջրաշխարհն ասոցացնում է զվարճանքի հենց այս տարրի հետ: Կտրուկ վերելքներն ու վայրէջքները, շրջադարձերը սուր զգացողություններ են հաղորդում դրա սիրահարների համար: Գրեթե բոլոր այցելուները կփաստեն, որ ջրային բլրակներում անցկացրած ժամանակը թռչում է վայրկենաբար ու ակնթարթորեն:
Տեսանյութում ցուցադրվող ջրային բլրակը ոչ միայն ամենաբարձրներից է աշխարհում, այլև թափանցիկ է, ինչը ստեղծում է իրական ամերիկյան բլրակների տպավորություն: