«Հրապարակն» արդեն գրել էր, որ ԱԺ-ում ամենա-նանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է, ամենաճոխն ու ռոկոկոն` գեներալ Մանվելինը, սակայն ամենաինքնատիպը Գագիկ Ջհանգիրյանինն է, որն աննախադեպ է հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ:

Ահավոր «համեստի մեջ» այդ սենյակի դռները երբ բացում ես,  հայտնվում ես մթության մեջ. անմիջապես դեմքիդ են հպվում ծանր-մուգ վարագույրները. դռնից ընդամենը հիսուն սանտիմետր հեռու, վերեւից դրանք իջնում են ստալինյան ժամանակների յուրօրինակ ոգով եւ նույնքան յուրօրինակ «շարմ» հաղորդում սենյակի ծայրում, սեղանի հետեւում ակնոցներով նստած Գագիկ Ջհանգիրյանին:

Հարցին` ինչո՞ւ այդպես, Ջհանգիրյանն ասաց. «Այդպես ցանկացանք. բոլորի ամեն ինչը թողել, եկել-հետաքրքրվում եք իմ վարագույրո՞վ»: