Բելառուսի առաջնության հերթական տուրում Մինսկի Դինամոն սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ Տորպեդոյի նկատմամբ: Դինամոյի մեկնարկային կազմում խաղում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Հենց Արթուրն է հանդիպման 49-րդ րոպեին կրկնապատկել հաշիվը գեղեցիկ գոլով: