«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկվանից ՀՀ խոշոր բուհերում, առաջին հերթին Երևանի պետական և բժշկական համալսարաններում, սկսվել է ռեկտորների ընտրության փուլը։ Բժշկականում առաջադրվել է գործող ռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար Միխայիլ Նարիմանյանը, իսկ ԵՊՀ-ում Արամ Սիմոնյանը դեռ հապաղում է. որոշ տեղեկություններով՝ որոշում է կայացվում նրա և Ղազինյանի միջև։

Այսօր տեղի կունենա նաև պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը։ Մեր տեղեկություններով, խորհրդի նախագահ կընտրվի Արմեն Աշոտյանի մտերիմ Սամվել Նիկոյանը, ինչն էլ կբարդացնի առանց այն էլ վերջին մեկ տարում ինտրիգների հորձանուտում հայտնված ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ընտրվելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ ռեկտորի և ԿԳ նախարարի միջև տևական ժամանակ լուրջ վեճ կա, և այն լուծում չի գտնում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: