Մեզանից յուրաքանչյուրն էլ ժամանակ առ ժամանակ կախում է քիթը, նեղանում շրջապատի մարդկանցից, վիրավորվում ամենաանշան բանից և նույնիսկ լուն ուղտ դարձնում: Այսօր կպարզենք, թե որքանով են բնորոշ այդ հատկությունները հորոսկոպի տարբեր նշաններին:
Խոյ
Խոյերն ամեն մեկի հետ կապված ունեն իրենց հաշվարկները: Քանի դեռ նա ունի ինչ-որ մեկի կարիքը, կփորձի թաքցնել իր իրական զգացմունքները: Սակայն հորոսկոպի այս նշանի հույսերը չարդարացնելու դեպքում հնարավոր է դեպքերի զարգացման երկու սցենար՝ կամ նա կնջնջի Ձեզ իր կյանքից, կամ Դուք ականատես կլինեք նրա ցասմանը: Իսկ վերջինը, պետք է ընդունել, ամենահաճելի տեսարաններից չէ: Սակայն նրանք ողջ բացասական էներգիան դուրս թափելուց հետո վերջապես հանդարտվում են:
Ցուլ
Ցուլի համբերությանը կարելի է միայն նախանձել: Նա հաճախ աչք է փակում աննշան վատ արարքների վրա: Սակայն պետք է չէ «թքել» ցուլի հոգու մեջ: Նրան հասցնելու դեպքում՝ միանգամից Ձեզ Ձեր տեղը ցույց կտա: Նա կբացահայտի Ձեր «աքիլեսյան գարշապարը» և միանգամից հարված կհասցնի: Սակայն ֆիզիկական ուժի գործադրմանը հաճախ գործը չի հասնում:
Երկվորյակներ
Հիշե՛ք՝ երկվորյակների հետ կատակ անելը վտանգավոր է: Այստեղ տեղին է «մարմանդ գետից վախեցի՛ր» ժողովրդական ասացվածքը. երբեք չես կարող իմանալ ՝ ինչ սպասել այս նշանից: Հասնելով ցասման գագաթնակետին՝ նա կարող է դիմել նաև ֆիզիկական բռնության, սակայն հետո, սովորաբար, զղջում է դրա համար: Երկվորյակները շատ անկանխատեսելի են: Այսօր նրանք կարող են քեզ հետ ծիծաղել ինչ-որ անմեղ կատակի վրա, իսկ վաղը՝ ընդունել դա որպես անձնական վիրավորանք:
Խեցգետին
Խեցգետինները ծայրահեղ նեղացկոտ և փխրուն մարդիկ են: Նրանք ամեն ինչ իրենց սրտին մոտ են ընդունում: Այս նշանի ներկայացուցիչները դժվար են տանում վիրավորանքը: Նրանք անընդհատ կսկսեն խորհել՝ ինչու և ինչի համար: Սակայն դրանով, հավանաբար, խեցգետինը կսահմանափակվի: Նրանք հազվադեպ են վրեժ լուծում: Սակայն նրանց իսկապես վիրավորելու դեպքում պետք է զգուշանալ: Այս դեպքում վրեժի պլանը երկար է մշակվում, այնուհետև կամաց հասցվում է հարվածը մեղավորի ամենաթույլ կետին:
Առյուծ
Առյուծներն ինքնասիրահարված եսասերներ են: Նրանք չեն հանդուրժի որևէ վիրավորանք սեփական հասցեին: Ստանալով ապտակ, և նույնիսկ չփորձելով պարզել, թե ինչումն է խնդիրը՝ նրանք միանգամից պատասխան հարված են հասցնում: Առյուծները լավ գիտեն, որ լավագույն զենքը խոսքն է, ուստի նրանք հաճախ են վիրավորում՝ տրվելով ճարտասանությանը: Սակայն չեն կարողանում երկար նեղացած մնալ: Նրանք հիշաչար չեն, այդ պատճառով էլ հնարավոր է հաջորդ օրն իսկ նրանց վիրավորված կեցվածքից հետք անգամ չմնա:
Կույս
«Ես հիշաչար չեմ, պարզապես չար եմ և ունեմ լավ հիշողություն»- սա հենց կույսերի նշանաբանն է: Կույսերն անձամբ գիտեն, թե ինչ է նշանակում վրեժը: Նրանք գործում են ոչ ավանդական եղանակով. նրանք երկար են տանում վիրավորանքը, փնտրում են հակառակորդի թույլ կետը և վերջում ճիշտ հարված հասցնում, բայց....ոչ սեփական ձեռքերով: Ինտիրգներ, բամբասանք՝ սա նրանց առանձնահատուկ ոճն է:
Կշեռք
Նրանք շատ նեղացկոտ են, քանի որ մշտապես տատանվում են լավ և վատ տրամադրությունների միջև: Զրուցակցի ամեն ասածը կարող են վերագրել իրենց: Սակայն նրանք պատկերացում անգամ չունեն՝ ինչ է վրեժը: Վատագույն դեպքում՝ ցասում, բարկություն, սկանդալ, որից հետո կմոռանան ամեն ինչ:
Կարիճ
Կարիճը ամենահիշաչար և վրիժառու նշանն է հորոսկոպում: Եվ եթե Դուք վիրավորել եք կարիճին, իսկ նա շարունակում է ժպտալ Ձեզ, ապա պետք է չէ հապշտապ հետևություններ անել: Նա պարզապես մշակում է իր գործողությունների ծրագիրը: Գործը կարող է հասնել նաև նրան, որ կարիճը կդիմի չար ուժերին՝ կախարդներ, բախտագուշակներ, թուղթ ու գիր և այլն:
Աղեղնավոր
Վրեժի արվեստում աղեղնավորները հաճախ կարող են ուսուցիչ լինել առյուծների և նույնիսկ կարիճների համար: Նրանք, որպես կանոն, ներողամիտ են վիրավորանք հասցնողի հետ, քանի որ համարում են վերջինիս չնչին մի արարած, ով արժանի չէ իր ուշադրությանը: Աղեղնավորը չի շտապում վրեժ լուծել, նա կարող է իրեն վիրավորողին ուղեկցել դժոխքի բոլոր բաժիններով աստիճանաբար: Նրա վրեժը, որպես կանոն, գեղեցիկ է և մտածված:
Այծեղջյուր
Ի՞նչ եք ասում, այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն նեղանում: Եր-բե՛ք: Նրանք պարզապես մարդկանց պիտակավորում են և իրենց վիրավորանք հասցնողներին բաժանում երկու խմբի՝ առաջինները «փոշի» են, որոնցից վիրավորվելը նույնիսկ իմաստ չունի, երկրորդները՝ իշխանություն ունեցողներն են, որոնցից այծեղջյուրները վրեժ չեն լուծի, սակայն կստիպեն, որպեսզի վերջինս իրենք սեփական նախաձեռնությամբ մոտենան և ներողություն խնդրեն:
Ջրհոս
Ջրհոսները լուն ուղտ շինելու վարպետներ են: Նրանք վիրավորանք են տեսնում անգամ այնտեղ, որտեղ այն պարզապես չկա: Նրանք վրեժ չեն լուծում, այլ թեթև շարժումով դուրս են թողնում նրանց իրենց կյանքից: Սակայն, երբ վիրավորանք է հասցնում հարազատներից ինչ-որ մեկը, նա սահմանափակվում է հանրային սկանդալով:
Ձկներ
Զգացմունքային մազոխիստներ, իրենք իրենց ներսից կրծողներ: Գրեթե բոլոր վեճերի ժամանակ ձկներն օգտագործում են նույն սցենարը: Նրանք խղճում են իրենք իրենց և երկար փնտրում պատճառ, թե ինչու են իրենց հետ այդպես վարվել: Հարվածից ստացած վերքը երկար չի բուժվում և արնահոսում է: Սակայն դժվար, թե Դուք ականատես լինեք նրա վրեժին: Նրանք կփորձեն արթնացնել վիրավորանք հասցնողի մեջ խղճի ձայնը, և այսքանով ամեն ինչ կավարտվի:
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am