Կլեոպատրան անտիկ աշխարհի ամենավառ կերպարներից է և չհիանալ նրանով պարզապես հնարավոր չէ: Նա օժտված չի եղել առանձնահատուկ արտաքին տվյալներով, սակայն եղել է հմայիչ և ծայրաստիճան խնամված: Առաջարկում ենք Ձեզ ուշադրությամբ կարդալ և գեղեցկության գաղտնիքների Ձեր շարքը համալրել Կլեոպատրայի առաջարկած տարբերակներով:

1. Կաթնային լոգանք - կաթնային լոգանք ընդունելու համար նա օգտագործում էր երիտասարդ ավանակի կաթ, մեղր և նուշի յուղ: Այսպիսի լոգանքի համար անհրաժեշտ է 3 բաժակ կաթ, կես բաժակ մեղր և 5 ճ. գդալ նուշի յուղ, որից հետո Ձեր մաշկը կդառնա փափուկ և անթերի:

2. Դեմքի դիմակ՝ պատրաստված խաղողից: Ճզմած խաղողը խառնել մեղրի հետ, քսել դեմքին, պահել 15 րոպե և լվանալ: Կլեոպատրան բացահայտել էր խաղողի օգտակարությունը գեղեցկության համար և հաճախ էր օգտագործում նման դիմակներ: 

3. Սկրաբ՝ ծովի աղից - Որպեսզի մաշկն անընդհատ թարմանա, պետք է պարբերաբար հեռացնել մահացած բջիջները, որը կարելի է անել ծովի աի միջոցով: Շփեք Ձեր դեմքը , մարմնի , ձեռքերի ու ոտքերի մաշկը և արդյունքը սպասեցնել չի տա:

4. Վարդաջուր - Լավագույն տոնիկ դեմքի համար վարդաջուրն է: Դրանով անհրաժեշտ է մաքրել դեմքն առավոտյան և երեկոյան, իսկ ամռանն օգտագործել որպես խոնավեցնող քսուք: Այն կարող է օգտագործվել նաև որպես դիմահարդարման հիմք:

5. Քացախի սպիրտ - դեմքը քացախի սպիրտով լվանալը հիանալի միջոց է, քանի որ քացախը թարմացնում է մաշկը և նպաստում PH բալանսի պահպանմանը: Խառնեք 1/4 բաժակ քացախը և մեկ բաժակ տաք ջուրը, լվացեք դեմքը և թողեք, որ այն չորանա դեմքի վրա:

6. Կլեոպատրան շուրթերը ներկում էր կարմիր կրաքարով, իսկ աչքերն ընդգծում՝ սև սուրմայով: Դեկորատիվ կոսմետիկան պետք է լինի հնարավորինս բնական՝ սա է Կլեոպատրայի կարևորագույն խորհուրդներից մեկը:

7. Եղունգները ներկելու համար նա օգտագործում էր հինա: Բացի դեկորատիվ նշանակությունից, այն նաև ունի եղունգներն ամրացնելու հատկություն: Մինչ եղունգները ներկելը, կարող եք քսել հինա, որը զերծ կպահի Ձեր եղունգները շերտատվելուց:

8. Դիմակ՝ պատրաստված մեղրից - Մաշկի ծերացման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը մեղրն է, որը բուժում  է մաշկը և մաքրում այն սև կետերից: Այն նաև լիցքաթափում և թարմացնում  է Ձեր մաշկը:

9. Դիմակ վարսերի համար - Վնասված մազերը վերականգնվում են բնական միջոցների շնորհիվ՝ 3 ճ. գդալ մեղր, 1ճ. գդալ գերչակի կամ ձիթապտղի յուղ: Դիմակը թողնել մազերին 30 ր., լվանալ սովորական շամպունով:

10. Դեմքի քսուքը բոլոր կանանց գաղտնի զենքն է: Սա Կլեոպատրայի առաջարկած բաղադրատոմսն է՝  2ճ. գդալ ալոեի հյութ, 4 կաթիլ եթերային յուղ, 2 ճ. գդալ մեղրամոմ: Տաքացնել մեղրամոմը, յուղը, հալվելուց հետո լցնել մնացած բաղադրիչները: Քսուքը կարող է պահպանվել սառնարանում երկար ժամանակ:

Նյութի աղբյուր՝ YerevanNews.am