Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Խանջյան փողոցում գտնվող սրճարանին կից այգու սկզբնամասի աջ հատվածում՝ ծառերի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի հարթափող որսորդական հրացան, 24 մմ տրամաչափի՝ 1 և 5.45 մմ տրամաչափի՝ 60 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: