Ռա Պոլետը ստեղծում է զարմանահրաշ քարանձավներ սեփական ձեռքերով Նյու Մեքսիկոյում: Իր 67տ. հասակում նա աշխատում  է ամեն օր՝ առանց տրտնջալու: Սովորական գործքիների օգնությամբ նա փորում է հսկայական անցքեր, անցումներ քարանձավներում, որոնք էլ իր ձեռքով ձևավորում է:

Հենց վարպետի խոսքերով, սա անասելի հաճույք է տանում իր աշխատանքի ամեն վայրկյանից: Ռոն նշում է, որ գտել է իր կյանքի իմաստը և շատ ուրախ է դրա համար: Իր քարանձավների համար նա ստանում է խորհդանշական գումար, սակայն նույնիսկ դա իրեն չի հիասթափեցնում: Նա չի ձգտում փառքի և հարստության: Նա պարզապես ցանկանում է, որ իր ստեղծագործությունները կտրեն մարդկանց իրենց հոգսաշատ առօրյայից և ստիպեն մտածել այս աշխարհում իրենց տեղի ու դերի մասին: