Սեռական կյանքը մարդու ապրելակերպի մի մասն է և դրանից խուսափելը ոչ գրագետ մոտեցում է: Սեռական կյանքը նաև մարդու տրամադրության հիմնական մասն է ապահովում, այնպես, որ ոչ միայն էական ու կարևոր է այդ կյանքով ապրելը, այլ նաև շատ կարևոր է անկողնում զույգերի ճիշտ դրսևորումը:

Լավ սիրեկան-սիրուհին առաջին հերթին գիտի զուգընկերոջ ցանկությունները: Օրինակ կնոջ ուղեղը տարօրինակ ու յուրահատուկ կառուցվածք ունի : Կինը չի ուզում ուղիղ ասել, նախընտրում է, որ գուշակեն, նույնիսկ եթե ստիպված պետք է լինի «գլուխ կոտրել» այդ թեմայի շուրջ: Նախ պետք է քնքուշ շոյել զուգընկերոջը, կրքոտ նայել աչքերին՝ փորձելով հասկացնել  ցանկությունները:

Մի մոռացեք նաև գուշակել ու ի կատար ածել սիրելիի ցանկությունը, նա դա իր ներսում անպայման կգնահատի: