Երբեմն կանայք դժվարանում են հասկանալ, թե ինչ է ցանկանում տղամարդը և ինչ է անհրաժեշտ նրան: Կանանց թվում է իրենք ունեն հոգատարության կարիք, իսկ տղամարդը ոչ և երբեմն մոռանում են հոգ տանել նրանց մասին՝ ներքին քնքշությամբ կամ ուշադրության կենտրոնում պահելով:

Չնայած տղամարդկանց ֆիզիկական առավելությանը՝ նրանք կանանցից ավելի հաճախ են լինում անհավասարակշիռ և անինքնավստահ։ Նրանք
անընդհատ քնքշանքի, ոգևորության և հարմարավետության պահանջ ունեն։
Յուրաքանչյուր տղամարդ իր երևակայության մեջ մանկուց ստեղծում է իդեալական կնոջ կերպար՝ հետագայում փնտրում այդ կնոջը։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն ավելի ներդաշնակ և հաճելի հարաբերություններ հաստատել զուգընկերոջ հետ. 
Չկորցնել ինքնահարգանքն ու ինքնագնահատականը: Գնահատել ձեր իրական արժեքները և ձգտել կատարելության։ Պետք չէ բարձրաձայնել ձեր արժանիքները, ձեզ գնահատեք լուռ:

Իսկական կինը գիտի գնահատել իրեն և նույնը կպահանջի տղամարդուց: Տղամարդը ցանկանում է իր կորղքին տեսնել այնպիսի կին, ում մասին երազել է, բայց երբ կարողանում է կնոջը փոխել ցանկացած ուղղությամբ, հիասթափություն է ապրում։