«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրակրթական դպրոցներում դժգոհության նոր ալիք է բարձրացել: Ուսուցիչները և աշակերտները դարձել են ԿԳՆ-ի, ՊՆ-ի և «Երկրապահի» միջև կնքված փոխըմբռնման հուշագրի «գերին»:
Մեզ տեղեկություններ են հասել, որ ուսուցիչներին և աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակներում տանում են ԵԿՄ՝ դասընթացների: Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե աշակերտները, թե ուսուցիչները: Մասնավոր զրույցներում նրանք նշում են, որ «գեներալ Մանվելի փիառի պատճառով իրենց հանգստյան օրը «հարամվում է», ի՞նչ կարիք կա գնալ ԵԿՄ, այդ ի՞նչ է անում Մանվելը, որ ՊՆ-ն և ԿԳՆ-ն չեն կարողանում անել ռազմագիտության դասերին: Մանկավարժները վախենում են բողոքել ղեկավարությանը, քանի որ այդպես կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Մեկ բան հստակ է՝ զոռով հայրենասեր չես դարձնի, բայց նման քայլերով հաստատ կստիպես հայրենիքից հիասթափվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					