«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը:

Պարզեցինք, որ վերջինիս ձերբակալումը կապված է «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպի գործի հետ… Հիշեցենեք, որ ՀՔԾ-ի կողմից քննության արդյունքում, մինչ քննչական պետի ձերբակալումը, եւս մեկ անձ էր կալանավորվել:

Իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ, ով հաստատեց քննչականի պետի ձերբակալությունը: «Այո՛, ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով Մալաթիայի քննչական բաժնի պետը ձերբակալվել է նախկինում՝ 2014 թվականին, չարաշահումներ կատարելու կասկածանքով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ժամանակավորապես կասեցվել է նրա լիազորությունների իրականացումը:

Անմեղության կանխավարկածը եւ քննության գաղտնիությունը հաշվի առնելով՝ այլ մանրամասներ հրապարակել չեմ կարող»»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: