Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ուորլիքը իր Twitter-ում գրել է.

«Ես այսօր ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»:

Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է լինելու մայիսի 5-7-ին:

Նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ նա հանդիպումներ կունենա Սենատում:
Կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Այցի շրջանակում Սարգսյանը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: