Սերժ Սարգսյանի այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրելու են Առևտրին ու Ներդրումներին վերաբերվող պայմանագիր։ Ըստ դեսպան Միլսի դրա հիման վրա հնարավոր կլինի ստեղծել երկակի հարկավորումից խուսափելու ու լիարժեք ազատ առևտրին վերաբերվող համաձայնագիր։
Շատ լավ ու կարևոր քայլ է, ու մտքովս մի հետաքրքիր բան է անցնում այս լուրը կարդալով։ Հայաստանը երևի աշխարհի միակ պետությունն է, որ գտնվելով գրեթե լիարժեք շրջափակման մեջ արդեն մոտ քառորդ դար, ունենալով երկու փակ սահման, որոնցից յուրաքանչյուրից յուրաքանչյուր պահի հնարավոր է հարձակում, պետություն, որը չունի երկաթգծային ճանապարհ դեպի աշխարհ բաց մնացած երկու սահմաններով, երկիր որը չունի ելք դեպի ծով ու իր փոքր տարածը իր հերթին է բավական խնդրահարույց է, երկիր, որն իր բյուջեի հսկա մասը ծախսում է իր ռազմական ներուժը պահպանելու ու զարգացնելու վրա, ու մինչ օրս չունենալով զարգացած կուտակային թոշակային համակարգ՝ բյուջեի 40 տոկոսից ավելը ծախսում է սոցիալական վճարների վրա ու այս տոկոսը տարեց տարի աճում է, այս բոլոր խնդիրներից անկախ՝ կարողանում է միանալ Եվրասիական Միությանը, ազատ ապրանքների մուտք ապահովելով ռուսական ու ղազախական շուկա, նրանցից իր հերթին ստանալով տարեկան ֆիքսած եկամուտ այդ պետություններ մուտք գործած այլ բոլոր ապրանքների դիմաց, իսկ մյուս կողմից օգտվել Եվրամիության հետ GSP+ ազատ առևտրի արտոնություններից, պարզեցնում է վիզաների ստացման գործընթացը երկու կողմերի քաղաքացիների համար, ու այս ամենը դեռ քիչ է՝ ԱՄՆ-ի հետ գնում է ազատ առևտրի պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։
Դրական գրառում ստացվեց ինչ որ Բայց ասեմ, որ այս ուղղություններով մեր արտաքին քաղաքականությունը շատ ու շատ հաջող է ու դա չի կարելի չնկատել։
Բոլորին բարի լույս։ Ապագան եռագույն է:
Սեդրակ Մկրտչյան