Կարծում եմ, որ մոտ օրերս Սեֆիլյանն ու իր գաղափարակիցները ազատ կարձակվելուց զատ, նրանց դեմ հարուցված քրեական գործը կկարճվի։ Ես գրեթե վստահ եմ դրանում ու ենթադրում եմ, որ ազատելու են՝ գործը կարճելով և սա թերևս կլինի արդար։
Արդար կլինի, քանի որ որքան էլ ես դրական վերաբերմունք ունենամ ազատամարտիկի կերպարի հանդեպ, անթույլատրելի եմ համարում Սեֆիլյանենց կողմից հրապարակային հնչեցված անկարգության կոչերն, այն էլ՝ Ցեղասպանության 100-ամյակի օրով ու միանգամայն արդարացված եմ համարելու նրանց պրոֆիիլակտիկ մեկուսացնելու մասին կայացված որոշումը։

Մյուս կողմից, ո՛չ Սեֆիլյանը, ո՛չ իր ղեկավարած շարժումը չունի այնպիսի տեսակարար կշիռ և որևիցէ քիչ թե շատ ներկայացուցչական ժողովրդականություն, որպեսզի իշխանությունները նրանում վտանգ տեսնեն ապրիլի 24-ի համատեքստից դուրս և նրանց մեկուսացված պահելուց իշխանությունների համար վնասն ավելի շատ է քան օգուտը, որովհետև մանր ձկների հետևից ընկնելով անհարկի ավելացնում են քաղբանտարկյալների մասին խոսակցությունները։

Այդ իսկ պատճառով էլ Սեֆիլյանենց ազատ կարձակեն ու կթողնեն որ իրենց գործունեությունը շարունակեն, առավել ևս, որ այդ գործունեությունը մոծակի խայթոցիի ուժ էլ չունի այս ռեժիմի համար։

Գուրգեն Վարոսյան