Միք Ջոջը սովորական ամերիկացի էր, ով ուներ իր սեփական տունը, մեքենան, աշխատանքը և կյանքը՝ լի սթրեսներով: Նա ուներ նաև լուրջ խնդիրներ՝ կապված ոտքերի հետ, ցավեր ողնաշարի, մեջքի, պարանոցի հատվածում: Մի օր նա հասկացավ, որ չի ցանկանում այլևս այդպես ապրել: Միքը անբացատրելի ցանկություն ուներ մոտենալու բնությանը, և արդյունքում, նա հավաքեց անհրաժեշտ իրերն ու տեղափոխվեց անտառ: Այսօր նա արդեն 62տ. է և ապրում է անտառում, որը գտնվում է Վաշինգտոնից ոչ հեռու:

Արդեն 25 տարի է, ինչ այս մարդն ապրում է անտառում, նա չի կրում կոշիկներ, և վաղուց արդեն հրաժեշտ է տվել բոլոր տեսակի ցավերին: Բացի այդ սրվել են նրա բոլոր զգայարանները, ինչն ավելի է հեշտացնում վայրի կյանքն անտառում: