Մայիսի 3-ին, ժամը 17.00-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 7-ամյա աղջիկ:
Երեխայի հայրը հայտնել էր, որ դուստրը բակում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պ. Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել աղջկան:
Վարորդը մայիսի 5-ին ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: