Ըստ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված ահազանգի՝ մի քաղաքացի ոստիկանության նախկին շենքի աստիճանների մոտ զինամթերք էր թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Երեւանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 3 շենքի աստիճանավանդակի ձախակողմյան հատվածում, պարկի մեջ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 125 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: