Քաղաքաշինության ոլորտում նախկին նախարար Վարդան Վարդանյանի օրոք տեղի ունեցած խախտումների փաստով հարուցված քրգործերը վերանայելու քննարկումները շարունակվում են:
Երեկ առավոտյան դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են նաեւ քաղաքաշինության ներկայիս նախարար Սամվել Թադեւոսյանն ու նրա տեղակալները: Խոսվել է քննության որակի ու ընթացքի մասին: Ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրի, Ա. Հովսեփյանը հանձնարարել է ենթականերին ավելի ուշադիր քննել գործը: Ընդգծել է, որ այդ գործերի քննությամբ է պայմանավորված եղել ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը:


