Սեմ Բրայանտը բաց չի թողնում երբեք իր մարզումները: Այսօր 70-ամյա բոդիբիլդերի մրցակիցները փոքր են նրանից գրեթե 2 անգամ, սակայն անգամ այդ փաստը նրան չի կանգնեցնում: Ամեն անգամ, երբ սեմին հարցնում են, թե երբ է պատրաստվում թոշակի գնալ, նա պատասխանում է՝ երբեք: Սեմը պնդում է, որ սիրած գործով զբաղվելը հնարավորություն է տալիս նրան իրեն ավելի երիտասարդ և առույգ զգալ: Նշենք, որ նա բոդիբիլդինգով է զբաղվում արդեն 27 տարի՝ սկսելով 44տ.-ից: