Վերջին շրջանի ամենաշատ քննարկվող իրադարձություններից մեկը Քիմ Քարդաշյանի հրատարակած գիրքն է, որտեղ ներկայացված են նրա բոլոր ժամանակների չլուսաբանված լուսանկարները: Գրքի շնորհանդեսի ժամանակ սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի անցել, քանի որ կենդանիների իրավապաշտպան ակտիվիստները պաստառներով ներխուժել և կենդանիների սպանության մեջ են մեղադրել Քիմին և ամոթանք տվել՝ չնայած, որ վերջինս անգամ մորթուց պատրաստված որևէ բան չէր կրում: Սա առաջին դեպքը չէ, երբ Քիմը ենթարկվում է նման «հարձակումների»: