«Ժողովուրդ»-ը դեռևս մարտի 6-ին գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 7 կամ 14 անդամից բաղկացած գործադիր մարմին է ստեղծելու՝ օպերատիվ որոշումներ կայացնելու համար:

«ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեցինք պարզել՝ արդյոք օպերատիվ որոշումներ կայացնող մարմնի անդամների անունները հայտնի են:

«Դա ավելի ճիշտ նախագահին կից խորհուրդ է լինելու, այժմ այդ աշխատանքներն են տարվում: Առաջիկայում կազմը հայտնի կլինի, որը կունենա շատ օպերատիվ որոշումներ կայացնելու համար մանդատ՝ իհարկե, խորհրդակցելով նախագահի հետ, որպեսզի որևէ քաղաքական իրադարձության արձագանքելու համար քաղխորհրդի 200-ից ավելի անդամներին հրավիրելու անհրաժեշտություն չլինի: Աշխատանքները տարվում են, առաջիկա օրերին մենք կունենանք արդեն խորհրդի կազմը և կհրապարակենք»,- ասաց Ն. Զոհրաբյանը»: