Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Մասիս-Նորամարգ ճանապարհին` Հրազդան գետի կամրջի տակ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 1 պայթուցիչ սարք, ինքնաձիգի 3 պահունակ, գնդացրի փամփուշտների շղթա և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 181 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: