Եզդիների դիակների նկարները տեսնելուց մի պահ պատկերացնում եմ հայերին, այդպես տանջված, սովալլուկ, աչքերը դեպի փրկություն հառած: Հիմա եզդի ազգի մանկիկներն են սպանվում, իսկ շատ «արդար» աշխարհը խոսում է հումանիզմի մասին: Պապաս մի լավ խոսք ունի. «Թքեմ, արդարությո՛ւն, ճակատիդ, եթե էս ա քո արդարությունը»: Փափուկ աթոռներին նստած՝ իրար նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, իսկ թե ինչ է մտածում իր երեխային կրծքով փակող մայրը, Էմբարգո բառը սիրողների համար այդքան էլ կարևոր չէ:
Վարդան Պետրոսյանի դատավարությունը երեկ ավարտվեց, և վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց նախորդ ատյանի որոշումը: Այս պատմությունը պետք է շուտափույթ փակվի: Քանզի և՛ տուժող կողմն է ամեն անգամ տանջվում, և՛ Վարդան Պետրոսյանը: Ժողովուրդն էլ այս ամենը մատի փաթաթա է դարձրել ու երկու խմբի բաժանված կռիվ է տալիս:
Նաիրա Զուրաբյանը վերջերս հայտարարություններ է անում, որոնք դուրս գալիս են: Գեյերին ինքը չի ընդունում ու չի պատրասվում ոչ ոքի խնդրանքով կամ սպառնալիքով այդ ամենն անել: Մարդն ունի իր դիրքորոշումը, հիմա որ ինքն ԱԺ պատգամավոր է, ուրեմն պե՞տք է պարտադիր ասի՝ ԼԳԲՏ-ները լավն են: Ո՞ւր էր, էդ Խարվի Մալիկը չբուսներ Սան Ֆրանցիսկոյում, տենամ էդ ժամանակ ԼԳԲՏ-ներն ի՞նչ էին անելու:
Էդգար Խաչատրյան