«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման անհետաձգելի աշխատանքներ կատարելու նպատակով այսօր դադարեցված Արաբկիր վարչական շրջանի Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29 հասցեների առանձնատների, Դավթյան, Ռիգայի փողոցների, Արաբկիրի 29-րդ փողոցի 1-ին եւ 2-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի ժամը 19.00-ին:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: