ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձնական նամակ կգրի ՌԴ նախագահ Վալերի Պուտինին: Այնտեղ Օբաման հանդես է գալու հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագարծակցության և սպառազինման հետագա նվազեցման առաջարկով: Գրում է «Foreign Policy»-ն:

Ենթադրվում է, որ Ամերիկայի նախագահի ուղերձը կփոխանցի ազգային պաշտպանության ղեկավար Թոմ Դոնիլոնը փետրվարին Մոսկվա այցի ժամանակ: Այս մասին գրված է կոնգրեսական Մայկ Ռոդջերսի նամակում` ուղղված ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

«Որքանով հասկանում եմ պարոն Դոնիլոնը մտադիր է Օբամայի անձնական նամակը փոխանցել Պուտինին, որում գրված են Ամերիկայի սպառազինման հետագա կրճատման ծրագրերը»,- գրված է Մայկ Ռոդջերսի նամակում:

Համաձայն «Foreign Policy» կայքի Cable բլոգի տվյալների` մի քանի կոնգրեսականներ մտավախություն ունեն, որ Օբաման Ռուսաստանի հետ կպայմանավորվի մի գործարքի մասին, որում կոնգրեսականների կարիքը չեն ունենա կամ էլ միանգամից կդիմի սպառազինման միակողմանի կրճատմանը: