Եկեղեցու հոգևորականներին քննարկելուց կառաջարկեի նախ ինքներս մեզ քննարկեինք ու քանի որ տեսանելի հանրային դաշտից դուրս ենք ՝ եկեք անձնապես չանդրադառնանք որևէ մեկի մարդեղությանը առհասարակ:
էսօրվա աղմուկի մասնակիցներից շատերին հասարակության որոշ մաս ճանաչում է:
չեմ ընդունում ցանկացած կատերգորիզմ և առավել ևս չեմ ընդունում մեջբերման մեկ տողը ծածանելու մեր նորօրյա մոտեցումը , բայց և հետաքրքիր կլիներ նախ ունենալ ամբողջական նյութը:
Անձամբ չգիտեմ Սրբազանին , բայց այն որ անցնել է հոգեկերտվածքի բոլոր ուղիները՝ սկսած արևելյան փիլիսոփայությունից մինչև եկեղեցի ՝ հաստատում է իր գիրքը / Ես եմ ճանապարհը/:Առավել ևս պտի տարանջատել մեջբերոմից եկեղեցին ու մարդեղությունը և դրանից հետո վստահ եմ որ մեր այս երկխոսությունը կդառնա խիստ օգտակար մեր համար:

ՈՒնեմ լիքը ընկերներ որոնք ոչ մի բանի չեն դավանում և կամ դավանում են ոչ Հայ Առաքելական եկեղեցուն և հարգում եմ ու սիրում իրենց հայ տեսակը/ սա քննարկումից դուրս է /, բայց կուզեի կարդալ հիմնավոր բացատրություն թե ինչով է ոչ եկեղեցուն դավանողը հայ ?/ ասենք խորիզմատիկ աղանդի ներկայացուցիչը է՝ ով հայհոյում է եկեղեցի / արդեն վատ է / , պատրաստ է պետդեպարտամենտ գովերեգ , գենդեր տարածել : Բանը նրանում է , որ աղմուկի շատ մասնակիցներ ոչ մի բան չեն դավանում ու պատվերով աղմկում են, ամենամեղմը բոլորիս պատով տալով բոլորին անխնա՝ երբ ում պետք եղավ:
Դրսերում մի քանի էստեղ ծնվածներ ունենք , ումից վստահաբար ազգովի խորշում ենք ու էլի ոչ խիղճ ունեն ոչ աստված / հայ են ?/;
Թեթև նկատելի է պահի քաղաքականացումը և կարծես թե գեթ մեկ նախադասության ծածանումը լավ մենկարկ է խորեզմա ցույց տալու և կիսելու մեր ավանդական արժեքի դերը ու նշանակությունը :
Բայց և թե որքանով է դա հնարավոր ՝ կարծում եմ գիտեն բոլորը:
Աշխարհում էսօր մենք անպարտելի ենք միատարությամբ և մեր քիթն են խոթում գեթ մեկ բան / ոչ էն որ հզոր ենք / որ մոնոէթնիկ ենք ու միատար/

Ամփոփում - գտնում եմ որ չկա ոչ մի պատահական բան մեր հանրային կյանքում ու ժամանակ է որ մենք իսկապես մեր մեջ սահմանենք ու հասկանանք որ բոլորս հայ ենք ու անգամ էս դեպքում հայի և տեսակի որոշակման խնդիր ունենք ազգովի: Խորհրդային երկիրը էստեղ կորեկտիրներ է արել և կարիք կա գնալու դեպի ակունքները - չմերժելով մեր խոր պատմական անցյալը ևս:
Խորհրդային երկրի աթեիստների դաստիրակությունը պետական ապարատում սառնասիրտներ ունենալուն էր ուղղված և չկար մեղքի գիտակցություն , որը խիղճ էր ենթադրում ու շատերն ազատված էին մեղքից ու անում էին ինչ ուզեին կամ ինչ հրահանգվեր :
ՇԱՏ չեմ ուզելու հավատալ , որ այս հող վրա ձևավորված տարատեսակ հավատալքիները կապ ունեն այս դպրոցի հետ կամ հետևորդներն են,իսկ որ նախ ու առաջ մեզ պտի արդեն հարցնենք ինչ է հայը առհասարակ ՝ դրանում նախ Չարենցին ենք պարտական/ ով ենք նաիրցիներս?/:

Ստացվում է , որ չունենալով Սրբազանի բուն ասելիքը , միտքը ազգովի քննարկում ենք մեկ արտահայտությունը և առավել ողբալ են այն տեսակետները որոք լղոզելով փորձում են արդարացել իրեն:
Նախ որ ինքը դրա կարիքը չունի և հետո մի գուցե նայենք մեր շրջապատին ու տեսնենք որ մարդկանց / բռնկվողների/ մեծ մասը ուղղակի ինչպես միշտ թեմա է գտել ու ծածանում է?

ՎԱՏ Է առավել վատ է որ Եղեռնի ամյակի միախմբման հանրային վիճակը աղջատվում է և կարծեք թե նկատելի են ներհայկական և արտաքին թևերի նկրտումները այս թեմայով:

հ.գ- մենք նեոլիբերալիստ չենք ու նաև այն աստիճան գիտակից ենք, որ չկարծենք թե Սրբազանը մեզ զրկում է ազգային տեսակից :

Արթուր Գևորգյան